211652_close_icon
views-count275525 դիտում article-date 22:17 19-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. մի ամբողջ թաղամաս խառնվել էր իրար՝ հայտարարելով, թե գայլը մտել է խոհանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Խաչի հարևանությամբ գտնվող Մուշ թաղամասի Անդրանիկի փողոցի տներից մեկի սեփականատերը տան խոհանոցում գայլ է նկատել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված թաղամաս է ժամանել թիվ 16 փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության մայոր Ա. Վարտումյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ: Փրկարարները նշված թաղամասի 22 տան խոհանոցում հայտնաբերել են ոչ թե գայլ, այլ շուն, իսկ տան սեփականատեր Վարուժան Ադամյանը հայտնել է, որ շունը իր մոտ գայլի տպավորություն է թողել: Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր