211652_close_icon

Մտել են ՔՊ-ական գյուղապետի խոհանոց, բայց ոչինչ չեն գողացել. aravot.am

views-count1845 դիտում article-date 16:26 15-12-2021
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 13-ին Նալբանդյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը հաղորդում է տվել այն մասին, որ բացել են իր ամառային խոհանոցի պատուհանը, ներս մտել, փորձել են գողություն կատարել, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել են: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին 2019-ին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել է 550.000 դրամ տուգանքի:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր