211652_close_icon
views-count7085 դիտում article-date 22:35 19-05-2017

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 19-ին, ժամը 15:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տոնավաճառի մոտակայքում ծառ է շրջվել ավտոմեքենայի վրա և փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օգոստոսի 23 փողոցի թիվ 64ա շենքի մոտակայքում բարդու ծառը շրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է, վնասվել են ճամփեզրին կայանած «Mercedes» մակնիշի 35 CB 222 (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes» մակնիշի 69 TT 006 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենաները, մեկ հենասյուն և հաղորդալարեր: Փրկարարները կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: *** Մայիսի 19-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոց թիվ 13 շենքի տանիքից մետաղյա թիթեղ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են մետաղյա թիթեղ՝ 1.2 քմ:

Նմանատիպ նյութեր