211652_close_icon
views-count9625 դիտում article-date 20:14 19-05-2017

Ժոզե Մոուրինյո. «Այաքսը» չպետք է Եվրոպայի Լիգայում խաղար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ հոլանդական «Այաքսը», որի հետ մանկունյանցիները կխաղան Եվրոպայի Լիգայի եզրափակիչում, իրավունք չուներ մասնակցեր մրցաշարին: «Նրանք եկել են Չեմպիոնների լիգայից: Ես միշտ դրա հետ համաձայն չեմ: Կարծում եմ, որ թիմը չպետք է մեկ մրցաշրջանի ընթացքում երկու տարբեր եվրագավաթների մասնակցի: Նրանք պետք է տու գնային: «Այաքսը» չպետք է խաղար Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգան մրցաշար է այն թիմերի համար, որոնք հայտնվում են այնտեղ, ինչպես՝ մենք: Մենք նախորդ մրցաշրջանում զբաղեցրել ենք 5-րդ տեղը և հայտնվել Եվրոպայի լիգայում: Մենք այս մրցաշարին մասնակցել ենք հենց սկզբից և մենք պայքարել են, որպեսզի հայտնվեն այնտեղ, որտեղ մենք հիմա կանք», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր