Նեյմար. Ես Ռոնալդուի երկրպագուն եմ, լավ կլիներ, եթե նա խաղար «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը իր կարծիքն է հայտնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ես Ռոնալդուի երկրպագուն եմ: Նա իսկական աստղ է: Շատ լավ կլիներ, եթե նա խաղար «Բարսելոնայի» կազմում:
Ես նաև Գվարդիոլայի ու Մոուրինյոյի երկրպագուն եմ, արդեն երկար տարիներ հետևում եմ նրանց աշխատանքին: Սակայն այժմ իմ մարզիչը Լուիս Էնրիկեն է և ես խաղում եմ «Բարսելոնայի» կազմում», ասել է Նեյմարը: