211652_close_icon
views-count61202 դիտում article-date 15:55 19-05-2017

Արտակարգ դեպք Արտաշատում. քաղաքի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և ընկել է Mercedes-ների վրա՝ փակելով ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 անվան փողոցում հաստաբուն բարդի ծառը արմատից պոկվել և ընկել է Mercedes մակնիշի 35 CV 222 համարանիշի և Mercedes մակնիշի 68 TT 006 համարանիշի ավտոմեքենաների վրա։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Արտաշատի ոստիկանությունում պարզվում է Mercedes-ների վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Նավասարդյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր