211652_close_icon
views-count5342 դիտում article-date 16:16 19-05-2017

Հնդկաստանում գետի վրա կառուցված կամուրջ է փլուզվել. կան զոհեր և 30-ից ավելի անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հադկաստանի արևմտյան Գոա նահանգում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IndiaTimes-ը։ Այն կառուցված էր Կուրչոր գյուղում, Սանվորդեմ գետի վրա։ Փրկարարները հայտնաբերել են երկու մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ գետն ընկածներից մի քանիսին հաջողվել է լողալով ափ դուրս գալ։ Մյուսներին ջրից դուրս են բերել փրկարարները։ Հաղորդվում է, որ կամուրջը կիսաքանդ վիճակում էր գտնվում և վերջին 4 տարիներին փակ էր ուղևորների ու տրանսպորտային երթևեկության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր