47237 դիտում
13:41 19-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնից 38-ամյա երիտասարդը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պառավյանն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ Ա. Պառավյանը ի վիճակի չէ հայտարարություն տալու։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Պառավյանը դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 21 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մանուկյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69425 դիտում
11:41 15-07-2019
Արտակարգ դեպք Երևանում, հիվանդանոց տեղափոխված դանակահարված 33-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է