211652_close_icon
views-count3506 դիտում article-date 10:56 19-05-2017

Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին: «Ես մինչև հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել»,- հայտարարել է սենատոր ՄքՔեյնը: «Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ և ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, և իմ կարծիքով դա պետք է հետևանքներ ունենա, այդ թվում և այդ մարդկանց ինքնությունը պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» և մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում և նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել»,- նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ: Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3860597.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր