657 դիտում
09:37 10-08-2022
Սենատոր Ռիշը կոչ է արել արդիականացնել ԱՄՆ միջուկային զինանոցը. «Ամերիկայի ձայն»
Ռուսական միջուկային ռազմական օբյեկտներում ԱՄՆ-ի ստուգումները դադարեցնելու Մոսկվայի որոշումը «չզարմացրեց» հանրապետական սենատոր Ջիմ Ռիշին, ով երեքշաբթի օրը Ջո Բայդենի վարչակազմին հորդորեց ուժեղացնել պաշտպանությունը և արդիականացնել ԱՄՆ միջուկային զենքի օբյեկտները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռիշը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի կողմից ստուգումների դադարեցումը, որոնք պետք է տեղի ունենային Ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի (START) համաձայն «չպետք է անսպասելի լինի՝ հաշվի առնելով հեռահար սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ոգու և տառի խախտման պատմությունը»։
Ռիշը հիշեցրել է, որ 2021 թվականին նա Բայդենի վարչակազմի որոշումը՝ START-ը 5 տարով երկարաձգելու մասին, անվանել է «վատ գաղափար», և «այս շաբաթ Ռուսաստանը ապացուցեց սենատորի իրավացիությունը», ասվում է հայտարարության մեջ։
«Բայդենի վարչակազմը պարտավորվել է նվազեցնել միջուկային զենքի դերը և վերականգնել ամերիկյան առաջնորդությունը սպառազինությունների վերահսկման հարցում: Սակայն Ամերիկայի թշնամիները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, չեն պատասխանում։ Ռուսաստանը օգտագործել է START-ի երկարաձգումը նոր ռազմավարական միջուկային զենքի մեջ ներդրումներն ավելացնելու համար»,- ասվում է սենատորի հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ «Ռուսաստանի աճող միջուկային զինանոցն օգտագործվում է՝ փորձելով ստիպել ԱՄՆ-ին և նրա եվրոպական դաշնակիցներին հետ հրաժարվել Ուկրաինային օգնելուց»։
«Վարչակազմը պետք է կենտրոնանա մեր պաշտպանության և զսպման ուժեղացման վրա՝ հակահրթիռային պաշտպանության տեղակայման և մեր միջուկային զենքի արդյունաբերության ամբողջական արդիականացման միջոցով»,- ասել է սենատոր Ռիշը:

Նմանատիպ նյութեր
1044 դիտում
11:22 22-09-2014
Ռուսաստանը մինչև 2020 թվականը 100 տոկոսով կթարմացնի իր ռազմավարական միջուկային զինանոցը
3665 դիտում
17:37 16-01-2017
Թրամփը Պուտինին կառաջարկի կրճատել Ռուսաստանի միջուկային զինանոցը
3710 դիտում
10:56 19-05-2017
Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»