211652_close_icon
views-count2542 դիտում article-date 16:19 18-05-2017

Թուրքիան պահանջում է փոխել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչին

Անկարան կոչ է անում Վաշինգտոնին փոխել Սիրիայում ԱՄՆ ներկայացուցիչ Բրեթթ Մաքգերքին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ Մաքգերքն անմիջական իրական աջակցություն է ցուցաբերում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ու Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ուժերի քուրդ զինյալների վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ԱՄՆ-ի վարչակազմը հավանության արժանացրեց Սիրիայի քրդական խմբավորումներին ծանր զինտեխնիկա մատակարարելու նախաձեռնությունը։ Այն օգտագործվելու է Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական կզմակերպության գրոհայիններից ազատագրելու համար։

Նմանատիպ նյութեր