211652_close_icon
views-count2961 դիտում article-date 14:27 17-05-2017

Կուսումնասիրվի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը

Կիրականացվեն ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում. -Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։ Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։

Նմանատիպ նյութեր