ԲԱՐԻ ԼՈՒՐ. Երևանում եռյակ է ծնվել. հայրը զինվորական է և հպարտանում է, որ բանակ է ճանապարհելու նաև 3-րդ տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝  մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է ծնվել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը՝  33-ամյա Հերմինե Տերտերյանն ու հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանը Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են և ունեցել են 2 աղջիկ, 1 տղա: 
Այս պահին երեխաները գտնվում են բժիշկների  հսկողության տակ: 
Ամուսինները ունեն նաև 2 տղա՝ 8 տարեկան Ավետն է և 6 տարեկան Գեղամը:
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ հայրը Ս. Գեղամյանը, զինվորական է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


