211652_close_icon
views-count37400 դիտում article-date 19:10 13-05-2017

Գողության դեպքեր Շենգավիթում. տնօրենը, նստելով երթուղային տաքսի, նկատել է, որ դրամապանակը տարել են. իսկ վաճառողն էլ հայտնաբերել է, որ «թռցրել» են իր Samsung Galaxy S6 հեռախոսը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Շուշաննա Միրզոյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի Սևանի փողոցի խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային տաքսու սրահում, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Միրզոյանից գողացել են 40.000 դրամ և զեղչային քարտեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Միրզոյանն աշխատում է Երևանում գործող «Լավա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նույն օրը, ժամը 12։40-ի սահմաններում, Շենգավիթի ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։50-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 21 հասցեում գործող «ՎԼԶ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի պահարանի վրայից գողացել են իր Samsung Galaxy S6 տեսակի բջջային հեռախոսը։ Այս փաստով նույնպես ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Կարապետյանն աշխատում է նշված էլեկտրոնիկայի խանութ-սրահում՝ որպես վաճառող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր