211652_close_icon
views-count2638 դիտում article-date 16:07 11-05-2017

Կրիվոյ Ռոգում ավելի քան 300 հանքագործներ բողոքի են դուրս եկել` պահանջելով աշխատավարձի բարձրացում

Ավելի քան 300 հանքագործ Կրիվոր Ռոգում պահանջում են աշխատավարձի բարձրացում: «Евраз Сухая Балка» ՀԲԸ-ի հանքավայրերում, որոնք պատկանում են ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին, 300 հանքագործներ հրաժարվում են հանքերից դուրս գալ` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Այս մասին գրում է РИА Новости-ն: Ընկերությունը խոստացել էր մայիսի 1-ից 12 տոկոսով ավելացնել այն: Աշխատակիցները պնդում են, որ կաշխատեն միայն այն դեպքում, եթե մինչև օգոստոս աշխատավարձը բարձրացվի 30 տոկոսով: Այժմ հանքագործները գտնվում են 1300 մետր խորության վրա և խնդրել են իրենց ընտանիքների, որպեսզի նրանք նույնպես գան ու միանան բողոքին:

Նմանատիպ նյութեր