Բրազիլիայի ոստիկանները գործադուլ են անցկացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը մեկօրյա գործադուլ է անցկացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ոստկանության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ գործադուլին աջակցել են ոստիկանների ավելի քան 40 տոկոսը։
Պահանջները չբավարարելու դեպքում՝ ոստիկանության աշխատակիցները սպառնում են բողոքի ակցիա անցկացնել հունիսին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։