Կրիվոյ Ռոգում Սաակաշվիլիի վրա ձվեր և «զելյոնկա» են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կրիվոյ Ռոգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնվել է տհաճ իրավիճակում, հայտնում է Dnepr24 պորտալը։
Ըստ պորտալի՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաակաշվիլին ծաղիկներ է խոնարհել Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ուժայինների հուշարձանին և խոսքով դիմել է հավաքվածներին։
Սկզբում մարդկանց բազմության միջից ձու են նետել նրա վրա, այնուհետև՝ երկրորդը, իսկ հետո՝ «զելյոնկայով» տարան, որն էլ թափվել է նրա վերնաշապիկին։
Ոստիկանությունը ձերբակալել է ձվերն ու «զելյոնկան» Սաակաշվիլիի վրա նետած քաղաքացուն։