211652_close_icon
views-count155276 դիտում article-date 17:28 06-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. թափառող շները հոշոտել են կենդանաբանական այգու եղնիկներին. 2-ը սատկել են, 3-ը՝ վիրավորվել

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղնիկներից երկուսը սատկել են, երեքն էլ վնասվածքներ են ստացել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը հաստատեց այդ տեղեկությունը, և հայտնեց, որ շները եղնիկների տարածքն են հայտնվել պարսպի վրայից թռնելով։

Նմանատիպ նյութեր