211652_close_icon
views-count59992 դիտում article-date 21:37 05-05-2017

Երևանում՝ թիվ 150 դպրոցի հարևանությամբ, BMW X5-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստով որոնվում է 36-ամյա կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան թաղամասի 26 շենքի բնակիչ, 36-ամյա Մանուկ Սահակի Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016թ.-ի դեկտեմբերի 5-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում իր մոտ եղած հրազենով 31-ամյա Էդուարդ Սոկրատի Եղիազարյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ: Վերջինս այդ պահին եղել է BMW X5 մակնիշի 01 XX 047 համարանիշի ավտոմեքենայով: Կրակոցների հետևանքով վնասվել էին Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցի մուտքի դռան և սպորտդահլիճի հանդերձարանի ապակիները: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103174/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2016թ.-ի դեկտեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նորիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել էին կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել էին 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել էր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց մեջ էին նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն էին կատարում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում էին «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում էր նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կային, թե ոչ։ Տեղում աշխատում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր