211652_close_icon
views-count10315 դիտում article-date 14:52 04-05-2017

Ռուսաստանը հետ է ուղարկել ավելի քան 20 տոննա ադրբեջանական սոխը

«Ռոսսելխոզնադզոր»-ի դաղստանյան վարչությունը թույլ չի տվել Ադրբեջանից արտահանված ավելի քան 20 տոննա սոխը ներկրվի Ռուսաստան։ Սոխով բարձված բեռնատարները կանգնել են «Յարաղ-Քազմալյար» անցակետի մոտ։ Այդ մասին հաղորդում է haqqin.az պորտալը։ «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ բեռնատարներում հայտնաբերվել են վտանգավոր՝ Ambrósia artemisiifólia տեսակի սերմեր։ Ֆիտոսանիտարական վերահսկման ծառայության տեսուչներն արգելել են ՌԴ տարածք ադրբեջանական սոխի ներկրումը։

Նմանատիպ նյութեր