211652_close_icon
views-count2633 դիտում article-date 14:33 04-05-2017

Եթե ես չղեկավարեմ Ֆրանսիան, ապա դա անելու է Անգելա Մերկելը. Մարին Լը պեն

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ եթե հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա «Ֆրանսիան էականորեն պետք է ղեկավարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը», հաղորդում է Tass-ը։ «Ինչ էլ որ լինի, Ֆրանսիան պետք է ապագայում կին ղեկավարի, կամ դա կլինեմ ես, կամ էլ Անգելա Մերկելը»,-ասել է Լը Պենը, ով ավելի վաղ քննադատել էր նախագահական ընտրություններում իր մրցակից, «Առաջ» շարժման ղեկավար Էմմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ ֆրանկո-գերմանական միությունը պետք է ամրապնդել՝ Եվրամիության հիմք դարձնելու համար։ «Իրականությունն այն է, որ դուք այցելել եք տիկին Մերկելին և նրանից օրհնություն խնդրել, քանի որ մտադիր չեք որևէ բան ձեռնարկել առանց նրա համաձայնության»,-հայտարարել էր Լը Պենը և ընդգծել, որ իր մրցակիցը ընտրություններում ընտրել է «անվերապահ հնազանդություն՝ Եվրամիությանը» ուղղությունը։

Նմանատիպ նյութեր