211652_close_icon
views-count6611 դիտում article-date 17:06 19-04-2017

Ցանկալի է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության հասնեն, և Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանին. Մարին Լը Պեն

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է, իսկ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն է եղել երկրի պատմության համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պենը՝ պատասխանելով [url=http://www.armenews.com/article.php3?id_article=140727]Nouvelles d’Armenie[/url]-ի հարցերին: «Ես կշարունակեմ հարգել Ցեղասպանության հիշատակը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը, քանի որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին մեծ հանցագործության մասին է: Ավելին, 1915 թվականին Ֆրանսիա բազմաթիվ հայերի ժամանումը կարևոր իրադարձություն է եղել մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք շատ բան են տվել մեր երկրին, մասնակցել են երկրի վերականգնմանն Առաջին համաշխարհային պատերազմից հետո և հիանալի կերպով ինտեգրվել են հասարակությունում»,- ասել է Լը Պենը: Լը Պենը կարևորել է Հայոց ցեղասպանությունը ճանաչումը աշխարհի բոլոր երկրների կողմից, և որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»: «Ֆրանսիան պետք է ամբողջովին աջակցի այդ ճանաչման համար տարվող պայքարին՝ մարդու իրավունքների հայրենիքի կարգավիճակը և երկրում ապաստան ստացած և հաջողությամբ ինտեգրված մեծ թվով հայերին հաշվի առնելով»,- ասել է նա: Անդրադառնալով Արցախյան հակամարտության խնդրին, Լը Պենը նշել է, որ նախկին ԽՍՀՄ վարչական սահմանները շատ արագ են ձևավորվել, և կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին: «Անկախության փոխարեն, ես կարծում եմ, ցանկալի է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության հասնեն և Լեռնային Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանին»,- ասել է Լը Պենը:

Նմանատիպ նյութեր