211652_close_icon
views-count187936 դիտում article-date 10:27 04-05-2017

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը հայտնվել է Որոտան գետում. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 022 ՍԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, ով այս պահին վթարի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավոությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են ավտոմեքենան և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։ Մահացածներից մեկին գետից դուրս են բերել փրկարարները։ Այս պահին էլ փորձում են վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս բերել գետից, որպեսզի մյուս մահացածին էլ դուրս բերեն ավտոմեքենայից։ [color=#CC0000]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները 21-ամյա Դավիթ Մկրտչյանը և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանն են, ովքեր Որոտան գյուղի բնակիչներ էին։ [/color] Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Քաջարանի պնղձամոլիբդենային գործարանի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր