211652_close_icon
views-count5395 դիտում article-date 20:08 02-05-2017

Հայ-թուրքական ներդրողների հանդիպում է կազմակերպվել Երևանում

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող Angel Labs աքսելերատորի և Եվրամիության, համագործակցությամբ Երևանում այսօր կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում: «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման նպատակն է Հայաստանում և Թուրքիայում աջակցել նրանց, որոնք պատրաստակամ են զարգացնել ստարտափների և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով «հրեշտակ ներդրողների» ցանց»:- Այս մասին այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նկատեց, որ Հայաստանը և Թուրքիան կարևոր գործընկերներ են Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրամիության համար, ու նրանց միջև տնտեսական զարգացման համար կատարվող բոլոր քայլերն էլ իրենց գերակայություններից են բխում: «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գերակայություններից պետք է լինի տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև»,- ասաց նա ու հիշեցրեց, որ այս տարի մարտին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ այս հարցը կարևոր թեմաներից մեկն էր: Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբսի» տնօրեն Թուգչե Էրգյուլը շեշտեց, որ այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել հայ-թուրքական հրեշտակային ներդրողների նախաձեռնություն: ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ասաց, որ այս ծրագիրը շատ կարևոր ու հետաքրքիր է իրենց համար, որովհետև այն, ինչ անում են, կարևոր է հայ-թուրքական պատմության տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր