211652_close_icon
views-count2836 դիտում article-date 13:07 01-05-2017

Պենտագոնը Սիրիայում և Իրաքում քաղաքացիական զոհերի մասին տվյալներ է հրապարակել

Պենտագոնը հրապարակել է տվյալներ՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հարվածների արդյունքում զոհված քաղաքացիների մասին, հաղորդում է Interfax-ը։ Ըստ հրապարակման՝ 2014 թվականից մինչ այսօր նշված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 352 քաղաքացիական անձ։ 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտի ամիսն ընկած ժամանակահատվածում սպանվել է 45 քաղաքացիան անձ։ 2014 թվականից մինչև օրս Նպատակային խումբը հայտնել է քաղաքացիական անձանց շրջանում 80 մահվան դեպքի մասին, ինչի մասին մինչ այդ անհայտ էր։ Բացի այդ, Airways մոնիթորինգային խումբը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 քաղաքացիական անձ։ «Մենք ցավում ենք քաղաքացիական անձանց ոչ նպատակային մահվան հասցնելու համար և հայտնում մեր խորը ափսոսանքը նրանց ընտանիքներին ու այլ մարդկանց, ովքեր տուժել են»,-ասված է Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր