ՄԱԿ-ը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինական հակամարտության զոհերի մասին
Ավելի քան 3600 մարդ է զոհվել և մոտ 8500 մարդ է վիրավորվել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի` հումանինտար հարցերի համակարգման վարչության պատրաստած զեկույցը:
2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ` Ուկրաինայի արևելքում զոհերի թիվը կազմում է 3627 մարդ, իսկ վիրավորներինը` 8446 մարդ: Զեկույցում նշված է, որ մարտերը շարունակվում են Ուկրաինայի արևելքում` չնայած հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում 2014 թվականի ապրիլից: