211652_close_icon
views-count2609 դիտում article-date 11:16 29-10-2016

Պենտագոնը 2016 թ. ռազմական հետախուզության բյուջեի մասին տվյալներ է հրապարակել

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել 216 թվականի ռազմական հետախուզության բյուջեի ծավալների մասին, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ 2016թ-ի ֆինանսական տարվա համար, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ծախսվել է 17.7 մլրդ դոլար։ Ըստ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության՝ հրապարակված թվերը սպառնալիքի տակ չեն դնում երկրի ռազմական հետախուզության ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը։ Միևնույն ժամանակ պարզաբանել է, որ ծրագրի վերաբերյալ այլ հրապարակումներ էլ չեն արվի՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։

Նմանատիպ նյութեր