211652_close_icon
views-count102805 դիտում article-date 23:46 30-04-2017

Արտակարգ դեպք Երևանում. 17-ամյա աղջիկը անգիտակից վիճակում տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել ապրիլի 28-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 36/ա շենքի բակից «Էգզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 17-այա Տաթևիկ Պ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբ է խմել: Ըստ տեղեկութունների՝ այն եղել է «Դիմեդրոլ» տեսակի:

Նմանատիպ նյութեր