211652_close_icon
views-count26411 դիտում article-date 17:29 29-04-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Քննչական կոմիտեի Toyota-ն, Infiniti-ն և Opel-ը. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Թբիլիսկյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 47-ամյա Ալիկ Մաթոսյանի վարած Toyota մակնիշի 015 QC 01 համարանիշի, Երևան քաղաքի Կողբացի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Infiniti մակնիշի 50 ZQ 050 համարանիշի և Գավառ քաղաքի Աղեկյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարդան Ասոյանի վարած Opel մակնիշի 35 CZ 730 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ավագյանը, ով սովորում է Գավառի թիվ 7 դպրոցի 3-րդ դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Infiniti-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցի փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Խաչատրյանը , ով աշխատում է ավտոտեխսպասարկման կետում՝ որպես մեխանիկ, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր