211652_close_icon
views-count58273 դիտում article-date 14:46 29-04-2017

Ջրվեժում խանդի հողի վրա 35-ամյա տղամարդուն սպանած 18-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կատարած օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական գործողությունների արդյունքում Նոր Նորքի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ; Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064757/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանության մեջ կասկածվող, Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեր։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և եթե Ա. Գևորգյանը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վերջինս կասկածվում էր ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ [b]Մեղայականով ոստիկանություն ներկայացած 18-ամյա Արթուր Գևորգյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0888554001493462715998394.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր