5227 դիտում
18:24 28-04-2017
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են բուհի և Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջև կապերը հետևողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
18:30 17-09-2019
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին
1009 դիտում
17:36 03-07-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին