211652_close_icon
views-count41722 դիտում article-date 17:10 27-04-2017

ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն արձագանքեցին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակին. մի քանի ժամում քաղաքի կենտրոնից հեռացվեց 30 КамАЗ աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ ապրիլի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով, որպեսզի նրանց անմիջական հանձնարարությամբ քաղաքի կենտրոնում՝ Նորագյուղում տիրող հակասանիտարական վիճակը վերացվեր։ Այսօր վաղ առավոտվանից Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները տեխնիկաներով և բեռնատար КамАЗ-ներով սկսեցին անհրաժեշտ աշխատանքներ կատարել նշված հատվածում։ Մի քանի ժամում այդ տարածքից հեռացվեց մոտ 30 КамАЗ աղբ, իսկ աշխատանքները կշարունակվեն վաղը։ Մնում է՝ բնակիչները մաքուր պահեն տարածքը, իսկ քաղաքացիներն էլ իրենց շինարարական աղբն ու զիբիլը գաղտագողի չբերեն, նորից լցնեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ովքեր խոստացան, որ մաքրելուց հետո աղբամանների թիվը կավելացվի։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/26/1065343/]հայտնել [/url]էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնել էր, որ պետք է պատկան մարմինները հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կկեղտոտեն միջավայրը, պատասխանատվության ենթարկվեն և ստիպեն, որպեսզի նրանք իրենց թափած աղբը վերացնեն։ Երեկ՝ ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին, որպեսզի քաղաքապետարանին հայտնեն այն հասցեները, որտեղ սանմաքրման աշխատանքների կարիք կա։ Գ. Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ էր արել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում մայրաքաղաքի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես, Նորագյուղում, որտեղ տիրում էր հակասանիտարական վիճակ, գարշահոտություն, վխտում էին առնետներն ու թափառող շներ, իսկ օր-օրի էլ խոզի հոգեբանությամբ առաջնորդվող որոշ քաղաքացիների մեղքով աղբի բուրգեր էին կուտակվում։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր