211652_close_icon
views-count79234 դիտում article-date 13:06 26-04-2017

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին ու Երևանի քաղաքապետին. քաղաքի սրտում հասունանում է համաճարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնեց, որ պետք է պատկան մարմինները հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կկեղտոտեն միջավայրը, պատասխանատվության ենթարկվեն և ստիպեն, որպեսզի նրանք իրենց թափած աղբը վերացնեն։ Իսկ այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին, որպեսզի քաղաքապետարանին հայտնեն այն հասցեները, որտեղ սանմաքրման աշխատանքների կարիք կա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում մայրաքաղաքի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես, Նորագյուղում, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտություն, վխտում են առնետներն ու թափառող շներ, իսկ օր-օրի էլ խոզի հոգեբանությամբ առաջնորդվող որոշ քաղաքացիների մեղքով աղբի բուրգեր են կուտակվում։ Հուսով ենք՝ այս կադրերն ու տեսանյութը քաղաքապետարանը կընդունի որպես ահազանգ և քաղաքի սրտում կվերացնի գարշահոտությունն ու աղբի բուրգերը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր