211652_close_icon
views-count2603 դիտում article-date 18:17 25-04-2017

Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ հայ համայնքը կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

2017թ. ապրիլի 24-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բելառուսուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ 102 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայերի բնաջնջման ծրագիրն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր կրկին անկոտրում է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման համար: Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր