211652_close_icon
views-count3220 դիտում article-date 12:03 24-04-2017

Թալիբների կողմից ռազմաբազայի վրա հարձակումից հետո Աֆղանստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Աբդալլահ Խան Հաբիբիի և բանակի շտաբի ղեկավար Քադամ Շահ Շահիմի՝ պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։ Գործակալությունը նշում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը կապված է Մազարի-Շարիֆ քաղաքում տեղակայված ռազմաբազայի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից իրականացված զինված հարձակման հետ, ինչի հետևանքով զոհվել է 140 մարդ։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին, երբ մի խումբ ահաբեկիչներ Աֆղանստանի զինված ուժերի հագուստով և մահապարտի գոտիներով մտել էին ռազմաբազայի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքերը։

Նմանատիպ նյութեր