211652_close_icon
views-count4655 դիտում article-date 14:19 22-04-2017

Հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ էլ երկրի նախագահը, ինչպես հարկն է, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսի Արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ հերթական [url=https://sherman.house.gov/media-center/press-releases/congressman-sherman-calls-on-president-and-congress-to-recognize]կոչով [/url]է հանդես եկել։ Նա դիմել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին ու Կոնգրեսին՝ ինչպես հարկն է՝ ճանաչելու տեղի ունեցած ողբերգությունը։ «Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան կառավարությունը սկսեց իրականացնել հայ ժողովրդին իր տարածքից բնաջնջելու իր ծրագիրը՝ իրադարձություն, որը բնութագրում է «ցեղասպանություն» բառը իր բոլոր սահմանումներով և որին զոհ գնաց 1.5 մլն մարդ։ Ես բազմաթիվ անգամ եմ կոչ արել նախագահին և խնդրել Կոնգրեսի ու Սենատի իմ գործընկերներին՝ պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, մենք չենք կարող այլևս սպասել։ Հիասթափված եմ, որ ոչ նախագահը, ոչ էլ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությանը համապատասխան ճանաչում չեն տվել մինչև հիմա։ Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին գործողությունն է և հաջորդ ցեղասպանության առաջին քայլը։ Մեր ամենօրյա պարտականությունն է՝ հարգել ու հիշատակել բոլոր նրանց, ովքեր մահացան և պատվել բոլոր զոհերի հետնորդներին և վստահեցնել, որ այդ զարհուրելի դեպքերն այլևս չեն կրկնվի»,-ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր