211652_close_icon
views-count4704 դիտում article-date 10:34 22-04-2017

ՀՅԴ-ի ախորժակը բացվել է. նա ևս մեկ նախարարություն է ուզում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում ևս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար: Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության և գիտության ու բնապահպանության նախարարությունները: Բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է ևս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել: ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որևէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն և ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են: Ի դեպ, սոցիալական, առողջապահության և կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր