211652_close_icon
views-count12640 դիտում article-date 21:24 19-04-2017

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Նախօրեին` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Էրֆուրտում: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 22-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: Այսօր` ապրիլի 19-ին, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայությամբ, տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբին Կրասնիկիի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ): Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր