211652_close_icon
views-count20872 դիտում article-date 13:30 19-04-2017

Պոստերի սիրտն էր, սիրտն էլ տվեց պոստերին....հարազատները ցավով են պատմում օրերս զոհված զինվոր, գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի մասին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 28-ին Արցախում զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանը ապրիլի 13-ին կդառնար 20 տարեկան: Արտակը Հրազդան քաղաքից էր՝ ծնունդով վանատուրցի: Նա հաճախել է Անանիա Շիրակացու անվան հիմնական դպրոց, շատ է սիրել ռազմագիտություն առարկան, փոքր տաիրքից էլ հաճախել է կարատեի, բռնցքամարտի: Արտակը նաև ֆիզիկապես էր շատ ուժեղ: Դրա մասին է վկայում նրա՝ Դյուցազնագրքում գրանցվելու հանգամանքը: Նա 15 տարեկանում ՝ իր ծննդյան օրը, 7 ժամ անընդմեջ կատարել է հենում-ծալում վարժությունը 11011 անգամ և գրանցվել Դյուցազնագրքում: Արտակի հարազատները նրա մասին անցյալով չէին կարողանում խոսել, վերջինիս բնութագրում էին որպես համեստ, հավասարակշռված, խելացի մարդու. ՙ Շատ էր ուզում ծառայել, երբեք չի խուսափել ծառայությունից, բանակում նրան այնքան շատ էին սիրում, որ անուն էին կնքել.ՙՊոստերի սիրտը՚,-այպես է Արտակի մասին խոսում հորաքույրը՝ Աիդա Ռաֆայելյանը: Արտակն իրենից փոքր եղբայր ունի՝ Ժորան, ով Արտակին ոգևորողն էր և ամենակարևոր մարդը : Նրանք միասին երազում էին կառուցել իրենց տունը: Արտակի ծննդյան օրը հարազատները այցելեցին նրա գերեզմանին: Ի դեպ, Արտակին հուղարկավորել են Վանատուրի Եղբայրության պանթեոնում ՝Արցախյան ազատամատի ընթացքում զոհված հերոսների կողքին: Նա հետմահու պարգևատրվել է ԼՂՀ նախագահի կողմից՝ ՙՄարտական ծառայություն՚ մեդալով: Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Ռաֆայելյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր