211652_close_icon
views-count4280 դիտում article-date 11:01 19-04-2017

Ադրբեջանի զինուժը գիշերը ձեռքի հակատանկային նռնականետ ու դիպուկահար հրացաններ է կիրառել. ԱՀ ՊԲ

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b] [img]http://shamshyan.com/ups/images/022743700149258216854527.jpg[/img]

Նմանատիպ նյութեր