211652_close_icon
views-count5970 դիտում article-date 21:26 18-04-2017

Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ մեկնեցին Չեխիա՝ մասնակցելու Սամբոյի Եվրոպայի առաջնությանը

Արիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում կընթանան Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, ովքեր այսօր՝ ապրիլի 18-ին, մեկնեցին մրցավայր: Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: [url=http://sambo.am/hy/]www.sambo.am[/url]

Նմանատիպ նյութեր