211652_close_icon
views-count4116 դիտում article-date 20:39 18-04-2017

Իրանն առաջարկում է միջանցք ստեղծել Պարսից և Սև ծովերի միջև

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում այսօր հայտարարել է, որ Թեհրանը ծրագրում է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից և Սև ծովերի միջև, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/eco/1492542521.php]apsny.ge[/url]-ն: Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի նախարարը հայտարարել է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերի մասին, ինչը «կնպաստի մարդկանց մեծ մերձեցմանը»: «Այդպիսի միջանցքի ստեղծմանը պարտադիր պիտի մասնակցեն Վրաստանը, Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: «Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի այցին Իրան: Դա պատմական իրադարձություն կլինի»,- ասել է Ջավադ Զարիֆը: Վրացի նախարարը տեղեկացրել է, որ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրան կմեկնի շաբաթվա վերջին: Իրանի արտգործնախարարը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել եկուշաբթի, հանդիպել Վրաստանի վարչապետի և նախագահի հետ, մասնակցել տնտեսական ֆորումին:

Նմանատիպ նյութեր