Իրանն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պայմանագիր
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ելույթով հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում:
Իր ելույթում նա առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ միջազգայնորեն ամրագրված իրավաբանական փաստաթուղթ:
«Առաջարկում ենք, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարը ներառվի միջազգային իրավաբանական փաստաթղթի մեջ, որպեսզի ոչ մի երկիր չկարողանա օգտագործել ահաբեկչությունը՝ այլ երկրների գործերին միջամտելու նպատակով»,-ասել է Ռուհանին:
Նա օրինակ է բերել ԱՄՆ-ին՝ ասելով, որ Իրաք ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը հանգեցրեց ողջ տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը: