2769 դիտում
16:09 02-09-2020
Թուրքիան, որը վերջին շրջանում դիրքավորվում է որպես «գազ փնտրող ծովերի թագուհի», պարտավորություն ունի Հայաստանին դեպի ծով ելք տրամադրել․ ԱԳՆ խոսնակ․ Tert.am
Որքան տեղյակ եմ՝ ՊՆ-ն չի հերքել այս տեղեկատվութունը և դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներում խաղաղապահների գործողությունները՝ ելնելով իր հակահայկական դիրքերից, այս մասին բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գերմանական լրատվականը գրել էր, թե հուլիսին Թուրքիան արգելել էր գերմանական օդանավին իր օդային տարածքով թռչել դեպի Հայաստան ու տեղափոխել հայ խաղաղապահներին, և լրատվամիջոցը նշում էր, որ սա սադրանք է Անկարայի կողմից և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի այս քայլը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/02/Naghdalyan/3385631]Tert.am[/url]-ը։
Հարցին էլ՝ Արևելյան միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արժանացավ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների նյարդային արձագանքին, ինչո՞ւ դրանց չհետևեց հայկական կողմի արձագանքը, Նաղդալյանն ասաց. «Թուրքիայի ԱԳՆ պատասխանը նյարդային էր իսկապես և գուցե արժանի չէր կառուցողական պատասխանի, քանի որ, ինչպես գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս կառուցողական դիրքերից: Թուրքիան, որը վերջին շրջանում իրեն դիրքավորում է որպես գազ փնտրող ծովերի թագուհի և խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ, պետք է նախևառաջ հարգի իր պարտավորությունները, իսկ Հայաստանի հետ սահմանը շարունակաբար փակ պահելով՝ Թուրքիան խախտում է իր պարտավորությունները, որ ունի Հայաստանի նկատմամբ, այն է՝ Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարին, Նաղդալյանն ասաց. «Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը միջազգային հարթակում հանդես է գալիս Թուրքիայի կրտսեր գործընկերոջ կարգավիճակից և այս հարցով նշեմ․ եթե մենք չենք պատասխանել Թուրքիային, առավել ևս չենք պատասխանելու Ադրբեջանին»:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/02/Naghdalyan/3385631]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
23:39 06-11-2014
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին
Այս բաժնից
694 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
784 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1057 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան