211652_close_icon
views-count5618 դիտում article-date 18:46 16-04-2017

«Ոչ» քվեարկեք, թող իրենց տեղն իմանան. Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մասնակցել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ինչպես տեղեկանում ենք Փայլանի twitter-ի էջից` Փայլանը կոչ է արել բոլորին «Ոչ» քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների նախագծին: «Ոչ» քվեարկեք: Թող իրենց տեղն իմանան», - գրել է հայազգի պատգամավորը: Թուրքիայի ԺՀԿ մեկ այլ անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նույնպես «Ոչ» է քվեարկել երկրի իշխանությունների կողմից առաջարկվող կառավարման նախագահական համակարգին և կոչ արել բոլոր քաղաքացիներին նույնպես դեմ քվեարկել նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը թույլատրող նախագծին: Այս մասին տեղեկանում ենք Դողանի twitter-ի պաշտոնական էջից: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/16/1064537/]Հիշեցնենք[/url], որ այսօր Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անկացվում: Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:

Նմանատիպ նյութեր