211652_close_icon
views-count3501 դիտում article-date 16:37 15-04-2017

Խոդորկովսկին հեռացավ «Բաց Ռուսաստան» շարժումից

Ռուս հայընի ընդդիմադիր քաղաքակն գործիչ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ լքում է «Բաց Ռուսաստան» շարժման նախագահի պաշտոնը։ Հայտարարությունը նա տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ես գտնում եմ, որ ռուս հասարակությունը ամբողջովին հասունացել է առնց առաջնորդի մոդել ունենալու համար։ Այդ իսկ պատճառով խոստացել եմ հեռանալ իմ պաշտոնից և անում եմ այդ»,-գրառել է Խոդորկովսկին։ Իր հետագա ծրագրերը վերջինս կապում է ռուսական ու համաշխարհային հանրության հեռահաղորդակցության ուղիները զարգացնելու հետ։ ««Բաց Ռուսաստանը» Խոդորկովսկի չէ, դա մենք բոլորս ենք»,-հավելել է քաղաքական գործիչը՝ անվանելով մեծ հաջողություն, որ իրենց հաջողվել է շարժման ներկայացուցչություններ բացել արդեն Ռուսաստանի 21 մարզերում։

Նմանատիպ նյութեր