Խոդորկովսկին մտադիր է մեկնել Ուկրաինա
ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա՝ երկրում արյունահեղության կանխման համար: Այս մասին հայտնում է vesti.ru֊ն։
«Ես կարծում եմ, որ ներկայումս Ուկրաինայում անկախ և միջազգային ճանաչում ունեցող անձանց ներկայությունը կկանխի կոնֆլիկտային իրավիճակը»,֊ հայտարարել է նա, ընդգծելով, որ պատրաստ է մեկնել Ուկրաինայի ցանկացած վայր պատասխանատու ցանկացած անձի հրավերով, փոխանցում է Interfax֊ը։
Հիշենցնեք, որ 2013 թ․ դեկտեմբերի 20֊ին Միխայիլ Խոդորկովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաներմամբ կալանավայրից ազատ էր արձակվել, որից հետո մեկնել էր Գերմանիա, ապա տեղափոխվել Շվեյցարիա։