211652_close_icon
views-count10739 դիտում article-date 15:59 14-04-2017

United Airlines ավիաընկերության օդանավում կարիճը խայթել է ուղևորներից մեկին

Ամերիկյան American Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավերից մեկում կարիճը խայթել է ուղևորներից մեկին, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ սնունդը մատակարարելիս ուղևոր Ռիչարդ Բելլի վրա է ընկել կարիճ, որն էլ խայթել է նրա մատը։ Անձնակազմի անդամներն անմիջապես կապ են հաստատել բժշկի հետ և կատարել անհրաժեշտ գործողություններ։ Օդանավը կատարում էր Չիկագո-Քալգարի չվերթը։ Վայրէջքից անմիջապես հետո ուղևորին օդանավակայանում տրվել է համապատասխան օգնություն։ Նրա կյանքին չի սպառնում։

Նմանատիպ նյութեր