211652_close_icon
views-count12938 դիտում article-date 10:25 14-04-2017

Միայն հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել մեքենայում բռնկված հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Lada 2115 մակնիշի 34 AD 970 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն միայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր եղավ մարել այն։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր