211652_close_icon
views-count2642 դիտում article-date 12:09 13-04-2017

Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը ՄԱԿ ԱԽ-ում

Ռուսաստանը, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իր իրավունքից, արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նիստն անցկացվել է երեկ երեկոյան։ Բանաձևը քննարկման էր դրվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Այն նախատեսում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ միջադեպերի հետաքննություն, այդ թվում՝ օրեր առաջ Խան-Շեյխուն բնակավայրում, որի ժամանակ մոտ 100 խաղաղ բնակիչ զոհվեց։ Ռուսաստանն իր տարբերակն էր առաջարկել՝ նշելով, որ այն ուղղված է «իրական հետաքննություն անցկացնելուն»։

Նմանատիպ նյութեր